Storech-ը հարթակ է՝ նախատեսված Էլեկտրոնային առևտուրը կառավարելու համար։

Մեկ հարթակի միջոցով վաճառողը կարող է ՝

Վաճառել իր ապրանքը 

  1. Օնլայն Վեբ-կայքում
  2. Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Pinterest)
  3. Խանութում (վաճառակետերում՝ շտրիխ կոդ կարդացող սարքի և համակարգի միջոցով)
  4. Սոցիալական հարթակներում (Ebay, Amazon, Etsy)

Դիտել տարբեր տիպի հաշվետվություններ

  1. Հաճախորդների վերաբերյալ
  2. Մատակարարների կատարած մուտքերի վերաբերյալ
  3. Գնումների վերաբերյալ

Կառավարել պահեստը

Գրանցել աշխատակիցներին ըստ պաշտոնի և պարտականությունների

Ստեղծել զեղչային կոդեր և զբաղվել մարքեթինգով։

Մենք ինքներս՝ զբաղվելով վաճառքով, չունեինք նմանատիպ գործիք, որը կհեշտացներ մեր աշխատանքը։ Այնուհետև պատրաստելով և օգտագործելով այն՝ հասկացանք, որ շատ վաճառողներ կարող են նույնպես ունենալ դրա կարիքը։

  1. Մենք սկսեցինք ավելի քիչ ռեսուրս օգտագործելով ունենալ ավելի մեծ վաճառք,
  2. Սկսեցինք չվճարել ավելորդ գումարներ տարբեր ընկերությունների՝ մեր կայքի, սոցիալական հարթակների սպասարկման համար,
  3. Կարողացանք տարբեր հարթակներում կատարված առևտուրը հաշվարկել մեկ տեղում,
  4. Կարողացանք կառավարել պահեստը առանց վճարովի ծրագրերի, որոնք հասանելի կլինեն նաև ինտերնետի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից,
  5. Կարողացանք ներդնել տարբեր վճարման համակարգեր առանձին հարթակների համար,
  6. Կարողացանք անընդհատ կապ ապահովել տարբեր վաճառակետերում աշխատողների միջև, գնահատել վեջիններիս աշխատանքը ըստ հաշվետվությունների,
  7. Կարողացանք ներգրավել նոր աշխատակիցներ, որոնք ավելի բանիմաց են էլեկտրոնային առևտրի ոլորտում։  

Նշված բոլոր հնարավորությունները միասին մեկ հարթակում ունեն մեկ կամ երկու արտասահմանյան ընկերություն, որոնց գործունեությունը լիարժեք չի կարող ծավալվել ՀՀ-ում։
Մեր ցանկությունն է օգնել և ծաղկեցնել փոքր և միջին բիզնեսը ՀՀ-ում և ապա նոր միայն դուրս գալ միջազգային շուկա։
Մենք ստեղծում և զարգացնում ենք նորանոր հնարավորություններ Storech-ում, որպեսզի խանութները առանց որևէ դժվարության իրացնեն իրենց արտադրանքը նաև արտասահմանում։ Վերջինիս կնպաստեն առաքման համար նախատեսված գործիքները և մատչելի բեռնափոխադրում կատարող ընկերությունները, որոնց որպես գործընկեր կներգրավենք նախագծի մեջ։

Սա հակիրճ նկարագրությունն է այն ամենի, ինչի վրա մենք աշխատում ենք արդեն մի քանի տարի։
Ցանկալի կլինի տեսնել Ձեզ մեր հարթակում և հոգալ Ձեր բիզնեսի բոլոր կարիքները մեկ համակարգի միջոցով։