Վաճառք

Վաճառքը ամենակարևոր բաժիններից է, որի միջոցով առաջանում է բիզնեսի շահույթը։ Բոլոր վաճառքի աղբյուրներից գրանցված վաճառքները հավաքվում են այս բաժնում և հնարավորություն է ընձեռվում մշակել մեկ հարթակում։ Բացի ավտոմատ կերպով լրացվելուց, հնարավոր է նաև ձեռքով մուտքագրել պատվեր։


Մանրամասն ըստ բաժինների՝



Ավելացնել վաճառք


Վաճառքի ավելացման համար նախ անհրաժեշտ է մտնել Վաճառքներ բաժինը, ապա սեղմել Ավելացնել վաճառք կոճակը:


Ավելացնել վաճառք

Լրացման դաշտեր

Լրացման դաշտ Նկարագրություն
Վաճառված Ապրանքները Այս բաժնում մուտքագրվում են վաճառքի ենթակա ապրանքները։
Նշում Այս բաժնում պահվում են հատուկ նշումներ՝ վաճառքի մասին։
Հաճախորդի Տվյալները Այս բաժնում հնարավորություն է տրվում նշելու արդեն իսկ գրանցված հաճախորդին կամ լրացնել նոր հաճախորդի տվյալները, ով կատարել է գնումը։
Զեղչ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Այն պարունակում է արժեք այն դեպքում, երբ գնումը կատարելիս՝ հաճախորդը օգտագործել է զեղչի կոդ։
Հարկ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ և կրում է զուտ ինֆորմացիոն բնույթ։ Այն հաշվարկվում է վաճառքի ընդհանուր գնից և հարկի գործակցից, որը նշված է խանութի խմբագրման էջում:
Առաքման Արժեք Այս բաժնում հնարավորություն է տրվում մուտքագրել առաքման արժեքը։ Վաճառքի աղբյուրներից ստացված վաճառքի դեպքում այն լրացված է լինում կախված առաքման սակագներից։
Ընդհանուր Գումար Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Գումարը վերջնական վճարման արժեքն է, որից արդեն իսկ հանվել է զեղչի սակագինը և առաքման արժեքը։

Հարթակում լրացումներ կատարելիս պետք է ուշադրություն դարձնել վաճառքի կարգավիճակին, քանի որ կախված վերջինիցս՝ այլևս հնարավորություն չի տրվի խմբագրել վաճառքը։

* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։