Վաճառքի Աղբյուր ֊ POS

POS տերմինալները խանութների անբաժանելի մասն են կազմում։ Սուպերմարկետների օրինակով կարելի է հստակ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե չլինեին շտրիխ֊կոդ սկաներները և այն ծրագրերը, որոնցում անցկացվում են վաճառվող ապրանքների ինֆորմացիաները։ Շատ դեպքերում վաճառող օպերատորները նույնիսկ տեղյակ չեն լինում ապրանքի արժեքից՝ մինչ վերջինիս անցկացնելը սկաների միջոցով։

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ աճում է նաև անհրաժեշտությունը թարմացումներ կատարելու, լուծելու անսպասելի առաջացած խնդիրները՝ միաժամանակ չխոչընդոտելով խանութի բնականոն աշխատանքի ընթացքին։

Storech-ը առաջարկում է POS տերմինալների աշխատանք SaaS տարբերակով, որը ունի մի շարք առավելություններ ի տարբերություն Software տարբերակի՝

  • POS տերմինալի աշխատանքը կատարվում է դիտարկիչի միջոցով բացված Storech֊ի կայքում և կախվածություն չունի համակարգչի օպերացիոն համակարգից կամ պարամետրերից
  • Միաժամանակ կարելի է ստեղծել մի քանի տերմինալ (մեկական ամեն տաղավարի համար)՝ առանց ժամանակ և ռեսուրս ծախսելու
  • Չկա պահեստի հետ սինխրոնիզացիա անելու կարիք, քանի որ ամեն մի գործողություն միանգամից թարմացնում է ընդհանուր բազան
  • Խանութում վաճառքի պրոցեսին կարելի է հետևել առցանց ցանկացած վայրից (անհրաժեշտ է միայն մուտք գործել Storech֊ում Ձեր պրոֆիլը)
  • Ապրանքների հասանելի քանակը թարմացվում է բոլոր վաճառքի աղբյուրներում միաժամանակ (օրինակ՝ եթե վեբ կայքում հաճախորդը վաճառք իրականացնի և այն վերջինը լինի, POS տերմինալով այդ ապրանքը հնարավոր չի լինի անցկացնել)

Միակ կախվածությունը ինտերնետի առկայությունն է, սակայն այն չի կարելի համարել թերություն, քանի որ Saas գաղափարը հիմնված է ինտերնետի միջոցով ծրագրային ապահովման հասանելիություն ունենալու վրա։ Բացի այդ շատ երկրներում վաճառքը հնարավոր չէ ավարտին հասցնել, քանի դեռ տպիչ֊դրամարկղային մեքենան ինֆորմացիան չի ուղարկել հարկային համակարգ՝ ինտերնետի միջոցով։



Օգտագործումը


POS տերմինալի օգտագործման համար նախ անհրաժեշտ է ստեղծել այն: Դրա համար մտնում ենք Կարգավորումներ բաժինը, ապա սեղմում Վաճառքի Տարածքներ ենթաբաժինը:


POS տերմինալ

Նկարի օրինակով սեղմելով + նշանը, ստեղծում ենք նոր POS տերմինալ և տալիս անվանում: Այդ գործողությունից հետո ձախ մենյու֊ում կհայտնվի POS-ի նշանը՝ Վեբ-Կայք բաժնի ներքևում:


Վեբ POS բաժնից մտնելով Վաճառք ենթաբաժինը՝ կտեսնեք Ձեր ստեղծած POS տերմինալը։ Այս ցանկում երևալու են բոլոր տերմինալները, և եթե Դուք ունեք մի քանի տերմինալ և աշխատակից (վաճառող օպերատոր), ապա նրանք կսեղմեն համապատասխան տերմինալը՝ աշխատանքը սկսելու համար։


Վաճառքները պարունակելու են ամբողջական ինֆորմացիա թե աշխատակցի, թե տերմինալի մասին, որից կատարվել է այն։

POS տերմինալները կարելի է ապաակտիվացնել և ակտիվացնել ինչքան ցանկանում եք։ Կարգավիճակը երևում է թարթող կանաչ և կարմիր գույների միջոցով՝ Վաճառքի Աղբյուրներ֊ի ցանկում:



Մուտքագրում տերմինալի միջոցով


Վաճառքի էջում կուրսորը միշտ դրված է լրացման դաշտի վրա, որպեսզի USB միացումով շտրիխ֊կոդ սկանները փոխանցի ապրանքի SKU կոդը դաշտին և մուտքագրի այն։ Եթե ապրանքը չի գտնվում SKU֊ի միջոցով կամ ինչ որ խնդիր է առկա, այն չի ավելանում ներքևի ցանկում՝ ցույց տալով համապատասխան ցուցումը։



Ցանկի Ինֆորմացիոն դաշտերը

Դաշտ Նկարագրություն
SKU (Stock Keeping Unit) Ապրանքի իդենտիֆիկացիոն չկրկնվող կոդ։
Անվանում Ապրանքի անվանումը։
Քանակ Ապրանքի վաճառվող քանակությունը (քաշով , հատով կամ լիտրով կախված ապրանքի տիպից)։
Գին Ապրանքի միավորի վաճառքի ենթակա արժեքը տվյալ պահին։
Ընդհանուր Գին Ապրանքի ընդհանուր արժեքը։
Հարկ Ապրանքի վաճառքից հաշվարկվող հարկը։
Արժեք Վաճառվող ապրանքների ընդհանուր արժեքը։
Հարկ (ներառված) Ապրանքների ընդհանուր վաճառքից գոյացող հարկը։
Ընդհանուր Գումար Վաճառքի ընդհանուր՝ վաճառքի ենթակա գումարը։

Վաճառող օպերատորը Պատմություն դաշտի միջոցով կարող է տեսնել միայն տվյալ օրվա վաճառքի մասին ինֆորմացիա։


Պետք է հիշել, որ վաճառող օպերատորը չի կարող այս համակարգից ջնջել արդեն իսկ մուտքագրված ապրանքը։ Այդ գործողությունը հասանելի կլինի միայն այն աշխատակցին, ով հնարավորություն ունի մտնելու Վաճառքներ էջը՝ այնտեղից խմբագրում կատարելու համար։

Վաճառող օպերատորի պաշտոնով աշխատակցին նախընտրելի է տալ նաև Ապրանքների Դիտում ենթաբաժնի թույլտվություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա մուտք գործել ապրանքների ցանկ, փնտրման տողում SKU կոդով գտնի ապրանքը, տեսնի գինը և հայտնի հաճախորդին։