Ապրանքի Կատեգորիաներ
Կատեգորիաները ապրանքի խմբավորման ամենահարմար միջոցն են համարվում։ Վերջիններիս միջոցով հնարավորություն է ընձեռվում ավելի հեշտ հասկանալ պատվիրատուի ցանկությունները և առաջարկել նմանատիպ ապրանքներ։
Կատեգորիաները հեշտացնում են փնտրման աշխատանքը՝ ինչպես պատվիրատուի, այնպես էլ պահեստապետի։
Կատեգորիաները հեշտացնում են փնտրման աշխատանքը՝ ինչպես պատվիրատուի, այնպես էլ պահեստապետի։
Ավելացրեք ապրանքի կատեգորիաներ և օգտագործեք վեբ֊կայքում ու վաճառքի մնացած աղբյուրներում։
Մանրամասն ըստ բաժինների՝
Ավելացնել կատեգորիա
Ապրանքի կատեգորիա ավելացման համար նախ անհրաժեշտ է մտնել Կատեգորիաներ բաժինը, ապա սեղմել Ավելացնել կատեգորիա կոճակը:
Լրացման դաշտեր
Լրացման դաշտ | Նկարագրություն |
Կարճ անվանում | Այս դաշտը օգտագործվում է վեբ կայքում հասցեն գեղեցիկ կազմելու և որոնման համար։ |
Հայրական Կատեգորիա | Այս դաշտում նշվում է հայրական կատեգորիան, եթե այն արդեն առկա է։ |
Անվանում | Այս բաժինը թարգմանությունների հնարավորություն է ընձեռում, որոնք կարող են օգտագործվել վեբ կայքում։ |
* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։