Ապրանքներ

Տվյալ կառավարման համակարգը նախատեսված է ապրանքների մուտքագրման և խմբագրման համար։ Հնարավորւթյուն է տրվում դիտել ապրանքների ցանկը, օգտագործել ֆիլտրման համակարգը, նշել հասանելի քանակությունը վաճառքի աղբյուրներում։

Մանրամասն ըստ բաժինների՝



Ավելացնել ապրանք


Ապրանքի ավելացման համար նախ անհրաժեշտ է մտնել Ապրանքներ բաժինը, ապա սեղմել Ավելացնել Ապրանք կոճակը:


Ավելացնել Ապրանք

Բացի սովորական տարբերակից առկա է նաև ապրանքների ավելացման հնարավորություն ըստ SKU֊ի՝ Ավելացնել SKU֊ի միջոցով:

Ավելացնել SKU֊ի միջոցով


Լրացման դաշտեր

Լրացման դաշտ Նկարագրություն
Անվանում Այս դաշտը ունի թարգմանությունների լրացման հնարավորություն, որոնք օգտագործվում են վեբ կայքում։
Նկարագրություն Այս դաշտը ունի թարգմանությունների լրացման հնարավորություն, որոնք օգտագործվում են վեբ կայքում։
Նկարներ Այս դաշտում թույլատրվում է բեռնել մինչև 12 նկար, որոնցից յուրաքանչյուրի չափսը չպետք է գերազանցի 2 մեգաբայթը։
Առկայություն Տվյալ բաժնում լրացվում է ապրանքի հասանելի քանակը ըստ վաճառքի աղբյուրների։
Գին Տվյալ բաժինը նկարագրում է ապրանքի արժեքը։
Զեղչված Գին Տվյալ բաժինը նկարագրում է ապրանքի զեղչված արժեքը։ Եթե չի լրացվում ժամանակահատվածների դաշտերը, այն համարվում է ապրանքի արժեք, քանի դեռ չի ջնջվել։
Զեղչի սկիզբ Տվյալ բաժնում լրացված ժամկետից սկսած՝ ապրանքի արժեքն է հանդիսանում "Զեղչված Գին" դաշտում լրացված արժեքը։
Զեղչի ավարտ Մինչ տվյալ բաժնում լրացված ժամկետի ավարտը՝ ապրանքի արժեքն է հանդիսանում "Զեղչված Գին" դաշտում լրացված արժեքը։
Քանակի չափման միավոր Տվյալ բաժինը հասանելի է միայն ապրանքը ավելացնելիս: Այն նկարագրում է ապրանքի քանակի չափման միավորը։ Քաշով կամ լիտրով ապրանքները հասանելի են վաճառքի համար միայն POS տերմինալի միջոցով։
SKU (Ապրանքի իդենտ. կոդ) Տվյալ բաժնում լրացված արժեքը հնարավորություն է ընձեռում վաճառք իրականացնել POS տերմինալների(շտրիխ֊կոդ սկաններների միջոցով) միջոցով։
Կատեգորիա Տվյալ բաժնում կարող եք ապրանքը կցել նախապես ստեղծված որևէ կատեգորիայի, որը կնպաստի հաշվետվություններ ստանալուն և վեբ կայքում ապրանքների հեշտ ֆիլտրմանը։
Ապրանքանիշ Տվյալ բաժնում կարող եք ապրանքը կցել նախապես ստեղծված որևէ ապրանքանիշի, որը կնպաստի հաշվետվություններ ստանալուն և վեբ կայքում ապրանքների հեշտ ֆիլտրմանը։
Քաշ Տվյալ բաժինը լրացնելը նպաստում է տարբեր վաճառքի աղբյուրներում առաքման արժեքի ճիշտ հաշվարկին (եթե օգտագործվում է առաքում ըստ քաշի)։
Լայնություն Տվյալ բաժինը լրացնելը նպաստում է տարբեր վաճառքի աղբյուրներում առաքման արժեքի ճիշտ հաշվարկին (եթե օգտագործվում է առաքում ըստ չափսերի)։
Բարձրություն Տվյալ բաժինը լրացնելը նպաստում է տարբեր վաճառքի աղբյուրներում առաքման արժեքի ճիշտ հաշվարկին (եթե օգտագործվում է առաքում ըստ չափսերի)։
Երկարություն Տվյալ բաժինը լրացնելը նպաստում է տարբեր վաճառքի աղբյուրներում առաքման արժեքի ճիշտ հաշվարկին (եթե օգտագործվում է առաքում ըստ չափսերի)։
Կարգավիճակ "Չհրապարակել" արժեքի դեպքում ապրանքը հասանելի չէ ոչ մի վաճառքի աղբյուրի համար։

* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։