Ծախսեր
Ծախսեր բաժինը նախատեսված է գրանցելու ծախսերը, կցել արդեն իսկ ստեղծված խմբերին, նշել ծախսի տեսակը և այլն։ Վերջինս կարող է շատ արդյունավետ օգտագործվել հաշվետվությունների համար։
Մանրամասն ըստ բաժինների՝
Ավելացնել ծախս
Ծախս մուտքագրելու համար նախ անհրաժեշտ է մտնել Ծախսեր բաժինը, ապա սեղմել Ավելացնել ծախս կոճակը:
Լրացման դաշտեր
Լրացման դաշտ | Նկարագրություն |
Կատեգորիա | Այս բաժնում նշվում է ծախսի տեսակը։ |
Գինը | Այս բաժնում նշվում է ծախսված գումարի չափը։ |
Աշխատակից | Այս բաժինը հասանելի է միայն "Աշխատավարձ" կատեգորիայի ընտրման դեպքում և նախատեսված է նշելու աշխատակցին, որի աշխատավարձի վրա ծախսվել է գումարը։ |
Խումբը | Այս բաժինը հնարավորություն է տալիս կցելու ծախսերի խումբ։ |
Ամսաթիվ | Այս բաժնում գրանցվում է ծախսի ամսաթիվը։ |
Նկարագրություն | Այս բաժինը ինֆորմացիոն բնույթ է կրում՝ նշումներ կատարելու համար։ |
* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։