Ծախսերի Խմբեր
Ծախսերի խմբեր բաժնում հնարավորություն է տրվում ստեղծել խմբեր, ապա կցել այդ խմբերին տարբեր ծախսեր և գնումներ։ Այն շատ հարմար է օգտագործել ամսեկան կտրվածքով ծախսերը տեսնելու համար, ինչպես նաև մատակարարներից գնումները խմբավորելու համար։ Կարող է օգտագործվել ցանկացած տեսքով առանց խտրականության։
Մանրամասն ըստ բաժինների՝
Ավելացնել ծախսերի խումբ
Ծախսերի խումբ ստեղծելու համար նախ անհրաժեշտ է մտնել Ծախսերի խումբ բաժինը, ապա սեղմել Ավելացնել ծախսերի խումբ կոճակը:

Լրացման դաշտեր
Լրացման դաշտ | Նկարագրություն |
Անվանում | Այս բաժնում նշվում է խմբի անվանումը, որը հետագայում օգտագործվելու է ծախսեր կամ գնումներ կցելիս։ |
Վավերականության Սկիզբը | Այս բաժնում նշվում է խմբի վավերականության սկզբնաժամկետը։ |
Վավերականության Ավարտը | Այս բաժնում նշվում է խմբի վավերականության վերջնաժամկետը։ |
Նկարագրություն | Այս բաժինը ինֆորմացիոն բնույթ է կրում՝ նշումներ կատարելու համար։ |
* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։