Գնումներ

Գնումներ բաժինը նախատեսված է գնումները գրանցելու համար։ Վերջիններիս կարելի է կցել ծախսերի խմբեր, նշել մատակարարին, առաքման կարգավիճակներ սահմանել և այլն։ Գնումների մասին ինֆորմացիան կարող է շատ արդյունավետ օգտագործվել հաշվետվությունների համար։


Մանրամասն ըստ բաժինների՝



Ավելացնել գնում


Գնում մուտքագրելու համար նախ անհրաժեշտ է մտնել Գնումներ բաժինը, ապա սեղմել Ավելացնել գնում կոճակը:


Ավելացնել գնում

Լրացման դաշտեր

Լրացման դաշտ Նկարագրություն
Ապրանք Այս բաժնում նշվում է ապրանքը, որը գնվել է։ Եթե ապրանքը առաջին անգամ է գնվում և չի ստեղծված ապրանքների ցանկում, ապա հնարավոր է հենց այս բաժնից ավելացնել։
Քանակը Այս բաժնում նշվում է գնված ապրանքի քանակությունը։
Գինը Այս բաժնում նշվում է ապրանքի գնման գինը։ Այն կարող է օգտագործվել հաշվետվություններում՝ եկամուտը հաշվելու համար
Առաքման Կարգավիճակը Այս բաժինը հնարավորություն է տալիս նշելու կարգավիճակը և հստակ ինֆորմացիա ունենալ պահեստի պարունակության մասին։ Ապրանքը հնարավոր կլինի վաճառել, եթե կարգավիճակը նշված է "Առաքված"։
Վճարման Կարգավիճակը Այս բաժինը թույլ է տալիս նշել վճարման կարգավիճակը և հստակ ինֆորմացիա ունենալ ապագա վճարումների մասին։
Մատակարարը Այս բաժնում կցվում է մատակարարը և նույնպես երևում հաշվետվություններում։
Մատակարարի Տված Համարը Այս բաժինը նախատեսված է մատակարարից գնման կոդի մուտքագրման համար։
Խումբը Այս բաժինը հնարավորություն է տալիս կցելու ծախսերի խումբ։
Ամսաթիվ Այս բաժնում գրանցվում է գնման ամսաթիվը։
Նկարագրություն Այս բաժինը ինֆորմացիոն բնույթ է կրում՝ նշումներ կատարելու համար։

* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։