Պաշտոններ

Պաշտոններ բաժնում հնարավորություն է տրվում խմբավորել աշխատակիցներին և տալ նրանց համապատասխան դերեր՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար։

Խանութը գրանցելիս մեր հարթակում՝ ավտոմատ կերպով ստեղծվում է "Հիմնադիր" պաշտոնը։ Այն ստանձնող օգտատիրոջը հասանելի կլինի հարթակի բոլոր բաժինները։


Մանրամասն ըստ բաժինների՝



Ավելացնել պաշտոն


Պաշտոնի ավելացման համար նախ անհրաժեշտ է մտնել Պաշտոններ բաժինը, ապա սեղմել Ավելացնել պաշտոն կոճակը:


Ավելացնել պաշտոն

Լրացման դաշտեր

Լրացման դաշտ Նկարագրություն
Անվանում Այս բաժինը թարգմանությունների հնարավորություն է ընձեռում, որոնք կարող են օգտագործվել հաշվետվությունների մեջ։
Ենթաբաժինների թույլտվություն Այս բաժնում նշվում են այն տիրույթները, որոնցում՝ պաշտոնը ստանձնած աշխատակիցը կարող է գործունեություն ծավալել։

* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։