Վահանակներ

Վահանակների ստեղծումը և օգտագործումը վեբ կայքում նպաստում է նրան, որ կայքը երևա ավելի ընդարձակ, գեղեցիկ և ինֆորմացիոն։

Մանրամասն ըստ բաժինների՝



Ավելացնել վահանակ


Վահանակի ստեղծման համար նախ անհրաժեշտ է մտնել Վահանակներ բաժինը, ապա սեղմել Ավելացնել վահանակ կոճակը:


Ավելացնել վահանակ

Լրացման դաշտեր

Լրացման դաշտ Նկարագրություն
Անվանում Այս դաշտում լրացված լատինատառ անվանումը օգտագործվում է վեբ կայքում՝ այն ստանալու համար։
Տիպ Այս դաշտում ընտրվում է վահանակի տիպը՝ աջ մասում ցույց տրվող նկարի օրինակով։
Նկար Վահանակների նկարները սահմանափակ են՝ կախված ընտրված տիպից, սակայն իրենց հերթին պարունակում են նկարագրության լրացման դաշտեր։
Նկարի Անվանումը Նկարի անվանումը կարող է օգտագործվել՝ որպես վերջինիս հիմնական վերնագիր կամ որպես html էլեմենտի alt ատրիբուտի արժեք։
Նկարի Զեղչի Վերնագիրը Տվյալ դաշտում լրացված անվանումը կարող է օգտագործվել որպես զեղչի նկարագրություն, եթե նկարը զեղչի մասին է։
Նկարի Նկարագրությունը Այս դաշտը նախատեսված է նկարի հավելյալ նկարագրության համար։
Նկարի Հղումը Այս դաշտում լրացված հասցեն կարող է օգտագործվել, որպես հղում։

* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։