Սլայդերներ

Սլայդերների ստեղծումը և օգտագործումը վեբ կայքում նպաստում է նրան, որ կայքը երևա ավելի ընդարձակ, գեղեցիկ և ինֆորմացիոն։

Մանրամասն ըստ բաժինների՝



Ավելացնել սլայդեր


Սլայդերի ստեղծման համար նախ անհրաժեշտ է մտնել Սլայդերներ բաժինը, ապա սեղմել Ավելացնել սլայդեր կոճակը:


Ավելացնել սլայդեր

Լրացման դաշտեր

Լրացման դաշտ Նկարագրություն
Անվանում Այս դաշտում լրացված լատինատառ անվանումը օգտագործվում է վեբ կայքում՝ այն ստանալու համար։
Նկար Սլայդերների նկարները սահմանափակ են, սակայն իրենց հերթին պարունակում են նկարագրության լրացման դաշտեր։
Նկարի Անվանումը Նկարի անվանումը կարող է օգտագործվել՝ որպես սլայդերի հիմնական վերնագիր կամ որպես html էլեմենտի alt ատրիբուտի արժեք։
Նկարի Զեղչի Վերնագիրը Տվյալ դաշտում լրացված անվանումը կարող է օգտագործվել որպես զեղչի նկարագրություն, եթե նկարը զեղչի մասին է։
Նկարի Նկարագրությունը Այս դաշտը նախատեսված է նկարի հավելյալ նկարագրության համար։
Նկարի Հղումը Այս դաշտում լրացված հասցեն կարող է օգտագործվել, որպես հղում։

* - նշանը ցույց է տալիս պարտադիր լրացման դաշտերը։